Greenpeace-ի ակտիվիստներն ակցիա են անցկացրել Կրեմլի պարսպի տակ` ջրերի վրա (լուսանկարներ)
Այսօր կեսօրին Greenpeace բնապահպանական միջազգային կազմակերպության ակտիվիստներն ակցիա են անցկացրել Մոսկվա գետի վրա` Կրեմլի պարսպի տակ, հայտնում է «Նովայա գազետա»-ն:
Ակցիան տևել է մոտ հիսուն րոպե, որի ժամանակ նրանք պահանջել են ազատ արձակել Arctic Sunrise նավի երեսուն ակտիվիստներին, որոնք սեպտեմբերին ձերբակալվել էին Մուրմանսկում, երբ փորձել էին խոչընդոտել Բարենցի ծովում ռուսական նավթահարթակի շահագործմանը:
Աղբյուրը նշում է, որ այս անգամ բոլոր ակտիվիստներն ազատության մեջ են մնացել. ոստիկանությունը չի հասցրել արձագանքել ակցիային:
Աղմկահարույց այս գործով Միջազգային տրիբունալում այսօր դատավարություն կսկսվի: Ռուսական կողմը հրաժարվել է մասնակցել դատին:















