Տիգրան Մեծ -Խանջյան ստորգետնյա ավտոճանապարհին ամբողջությամբ Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա է այրվել
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 01։39-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ -Խանջյան փողոցների խաչմերուկում` ստորգետնյա ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1991 թ. ծնված Մ. Մ.-ն հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.47-ին, մարվել՝ 01.54-ին: Ամբողջությամբ այրվել է Hyundai Elantra մակնիշի 91 ՍՍ 091 պետհամարանիշով ավտոմեքենան:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի










