Իլինոյս նահանգում թույլատրել են միասեռ ամուսնությունները

11:05 • 06.11.13

ԱՄՆ-ի օրենսդիրներն ընդունել են Իլինոյս նահանգում միասեռ ամուսնությունների մասին օրենքը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Chicago Tribune-ին։

 

Ներկայացուցիչների պալատում նախագիծը ստացել է 61 ձայն՝ անհրաժեշտ նվազագույնից մեկ ձայն ավել ստանալով։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ելույթում հավանության է արժանացրել Գերագույն ասամբլեայի գործողությունները։

 

«Որպես նախագահ՝ ես միշտ կարծել եմ, որ միասեռականները պետք է ստանան նույնքան արդարացի և հավասար վերաբերմունք, ինչպես և մյուս զույգերը։ Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ միասեռ զույգերը պետք է ամուսնանալու հնարավորություն ունենան։ Այդ պատճառով էլ այսօր ես ու Միշելն ուրախ ենք Իլինոյս նահանգի բոլոր միասեռ զույգերի համար, որոնց սերն այսուհետ իրավանաբորեն կօրինականացվի»,- ասել է նախագահը։

 

Իլինոյս նահանգում ապրում է ավելի քան 12.8 մլն մարդ։ Այս նահանգում է գտնվում ԱՄՆ-ի 3-րդ ամենամեծ քաղաքը՝ Չիկագոն։