Իմ երեխաները Իտալիայում իրենց զգում են՝ ինչպես հրեաները՝ Հիտլերի օրոք. Բերլուսկոնի

21:19 • 06.11.13

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ով մեղադրվում է մի շարք աղմկահարույց հանցագործություններ կատարելու մեջ, հայտարարել է, որ չի պատրաստվում լքել հայրենիքը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Corriere della Sera իտալական թերթին:


Բերլուսկոնին նաև նշել է, որ իր ընտանիքի անդամներն Իտալիայում իրենց զգում են այնպես, ինչպես հրեաները՝ ֆաշիստական Գերմանիայում՝ հավելելով, որ գրեթե բոլորը նրանց դեմ են:


Սակայն Բերլուսկոնին լրագրողներին հաղորդել է, որ նույնիսկ՝ չի քննարկում Իտալիայից հեռանալու հնարավորությունները: