Վիտալի Կլիչկոն պարգևատրվել է բռնցքամարտում ներդրած ավանդի համար
Երեկ՝ նոյեմբերի 5-ին կայացել է Համաշխարհային բռնցքամարտի միության ամենամյա կոնգրեսը, որին ներկա է եղել նաև Վիտալի Կլիչկոն:
Ուկրաինացի չեմպիոնը խոստացել է հաջողության հասնել նաև քաղաքական ասպարեզում (հայտնի է, որ եղբայրներից ավագը՝ Վիտալի Կլիչկոն մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Ուկրաինայի նախագահի առաջիկա ընտրություններում-խմբ.) և իր նվաճումների համար շնորհակալություն է հայտնել բռնցքամարտին: WBC-ն, իր հերրթին, Կլիչկոյին պատվավոր պարգև է շնորհել՝ բռնցքամարտի զարգացման գործում ներդրած ավանդի համար:
Բացի այդ, Կլիչկոն խոստացել է իր վերջին մենամարտը անցկացնել 2014 թվականին: Մրցակցի անունը դեռ հայտնի չէ, սակայն ամենահավանական թեկնածուն կանադացի բռնցքամարտիկ Բերմեյն Սթիվերնն է, ով Վիտալիի չեմպիոնական գոտու համար մենամարտի պարտադիր թեկնածու է:










