Իտալիայում 47 մարդ է ձերբակալվել մաֆիայի հետ կապեր ունենալու մեղադրանքով

15:06 • 06.11.13

Իտալիայում մաֆիայի հետ կապեր ունենալու մեղադրանք է ներկայացվել 47 մարդու՝ տարբեր ոլորտների մասնագետների և ձեռներեցների, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Նրանց կալանավորելու մասին որոշում է կայացրել Ռեջո-դի-Կալաբրիա քաղաքի դատախազությունը, որտեղ անց է կացվել հետաքննությունը, որի ընթացքում բացահայտվել են տեղական մաֆիայի՝ օրինական բիզնես մտնելու մասին փաստեր:

 

Միաժամանակ մի քանի շրջաններում՝ հարավային Կալաբրիայում և Ապուլիայում, ինչպես նաև հյուսիսային Պիեմոնտում, Վենետոյում և Լոմբարդիայում իրականացված գործողությունների արդյունքում ոստիկանությունն առգրավել է 90 միլիոն եվրոյի սեփականություն՝ ստուգումներ անցկացնելով 14 ընկերություններում: