Մալդիվների ակտիվիստները «գրավել» են Twitter-ը՝ զբոսաշրջիկներին կոչ անելով բոյկոտել կղզիները

12:00 • 06.11.13

Մալդիվների ակտիվիստները «գրավել» են Twitter-ը՝ կոչ անելով զբոսաշրջիկներին բոյկոտել կղզիները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Yahoo Travel-ին:

 

Իրավապաշտպաններն օգտագործում են #WTM13 հեշթեգը, որը սովորաբար օգտագործվում է Լոնդոնում անցկացվող Համաշխարհային զբոսաշրջային տոնավաճառի մասին թվիթներում: Ակտիվիստները հեշթեգի հետ հրապարակում են լուսանկարներ, որտեղ երևում է Մալդիվներում քաղաքական բռնությունների տեսարաններ:

 

2013 թվականի հոկտեմբերի 7-ին Մալդիվներում իրավախախտումների պատճառով չեղյալ են համարվել նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները:

 

Երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեղավորներից մեկը, իրավապաշտպանների համոզմամբ, գործարար Կազիմ Իբրահիմն է, ում պատկանում են մի շարք խոշոր հանգստյան գոտիներ:

 

Անցած շաբաթ Մալդիվներն օրենք է ընդունել, որով արգելվում է զբոսաշրջային բոյկոտի կոչ անել: