Ճաղատ Ջոկոնդան դարձել է քաղցկեղով հիվանդների աջակցության ակցիայի դեմքը
Իտալական Foundation Art հիմնադրամի ներկայացուցիչները քաղցկեղով հիվանդների աջակցության արշավ են սկսել: Բարեգործական ակցիայի դեմքը դարձել է Լեոնարդո դա Վինչիի Ջոկոնդան:
Նախագծի հեղինակների խոսքերով՝ նրանք ցանկանում են ընդգծել մարդու գեղեցկությունը, որը մնում է իր հետ՝ չնայած իր արտաքին տեսքի փոփոխություններին, հաղորդում է vesti.ru-ն՝ հղում անելով El Mundo-ին:
Դա Վինչիի հայտնի գործն օգտագործվելու է օնկոլոգիական հիվանդությամբ տառապող մարդկանց ճակատագրի նկատմամբ ուշադրություն գրավելու նպատակով: Նախագծի հեղինակներն ասում են, որ իրենց հիմնական նպատակն այն է, որպեսզի «ընդգծեն կյանքի գեղեցկությունը և արժանապատվությունը, որոնք անհրաժեշտ է պահպանել մինչև վերջին րոպեն»:
Նախագծի կազմակերպիչները հիվանդներին բժշկական օգնություն են տրամադրում անվճար: Շուտով արշավի խորհրդանիշը՝ ճաղատ Մոնա Լիզան, կհայտնվի պաստառների և փողոցների գովազդային տախտակների վրա:










