Մոսկվայում կայացել է «Միսս տիեզերք» մրցույթի կիսաեզրափակիչ փուլը (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում երեքշաբթի պաշտոնապես մեկնարկել է «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթը։ 86 երկրներից ամենագեղեցիկ աղջիկները մասնակցել են մրցույթի կիսաեզրափակիչ փուլին, որն անցկացվել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Յուրաքանչյուր մասնակցի մի քանի հնարավորություն է տրվել ժյուրիին և 7-հազարանոց դահլիճի հանդիսատեսին հրապուրելու համար։ Նախ աղջիկները ներկայացել են, այնուհետ ողջունել հանդիսատեսին և ցուցադրել լողազգեստներ և երեկոյան զգեստներ։
Երեկոն վարել են գործող «Միսս տիեզերք» Օլիվյա Կալպոն և ամերիկացի լրագրող Նիկ Տեպլիցը։
Մրցույթի եզրափակիչ փուլ կանցնի միայն 16 մասնակից։ Սակայն նրանց անունները հայտնի կդառնան միայն նոյեմբերի 9-ին՝ եզրափակիչի օրը։










