ОРТ-ն անդրադարձել է ոստիկանների և Շանթ Հարությունյանի երթի մասնակիցների բախումներին (տեսանյութ)
Ռուսաստանյան հանրային հեռուստատեսությունը ՝ ОРТ-ն, այսօր առավոտյան իր լրատվական թողարկումը սկսեց երեկ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների բախումների մասին պատմող հեռուստառեպորտաժով:
«Մոտ 40 բերման ենթարկվածներ և մոտ մեկ տասնյակ՝ տուժածներ: Նախօրեին Երևանի կենտրոնը վերածվել էր գործող կառավարության ընդդիմադիրների ու աջակիցների համար իսկական մարտի դաշտի: Ընդդիմադիր առաջնորդ Շանթ Հարությունյանը սկզբում հեղափոխության և նախագահական պալատը պայթեցնելու կոչ արեց,ապա իրոք այնտեղ առաջնորդեց մոտ հարյուրի հասնող իր կողմնակիցներին, որոնց ճանապարհը փակեց ոստիկանությունը: Սակայն ցուցարարները փորձեցին ճեղքել պատը»,- ասված է ռուսական լրատվամիջոցի անդրադարձում, որում նշվում է նաև վնասվածքներ ստացած ոստիկանների և ցուցարարների կողմից մահակների ու ձողերի կիրառման մասին:










