Բելգիայի վարչապետը բողոքել է, որ իրեն լրտեսում են
Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն դաշնային դատախազությանը բողոք է ներկայացրել իր աշխատավայրը լրտեսելու հարցով, հայտնում է Interfax-ը:
Ըստ դատախազության` այժմ հետաքննություն է ընթանում վարչապետի աշխատասենյակի վրա հաքերական երկու հարձակումների գործով: Հետաքրքրական է, որ հարձակումները տեղի են ունեցել անցած տարվա օգոստոսին և հոկտեմբերին:
Այժմ պարզվել է, որ վարչապետի գրասենյակի մի շարք համակարգիչներ վարակված են բարդ ինֆորմացիոն վիրուսներով: Դրանց նմաններն ավելի վաղ հայտնաբերվել էին Բելգիայի ԱԳՆ-ի համակարգիչներում: Դրանց հետևանքով հնարավոր էր եղել հետևել նախարարության ներքին նամակագրությանը, այդ թվում` արտասահմանյան դեսպանատների հետ կապին:










