Պուտինը դեմ է միգրացիոն օրենսգրքի խստացմանը

22:14 • 06.11.13

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պետք չէ երկրում խստացնել միգրացիոն քաղաքականությունը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Риа Новости-ին:


Ըստ նրա՝ պետք է հասնել նրան, որ մարդիկ հարգեն երկրի օրենքները, ավանդույթները և մշակույթը:


Համապատասխան հայտարարությունը նա արել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր ժիրինովսկու հետ հանդիպման ժամանակ: