Եմենում հսկայական առնետը կերել է 1-ամյա երեխային
Եմենի արևմտյան հատվածի Ալ Հադիթ քաղաքում հսկայական առնետը կերել է 1 տարեկան երեխային, ինչից հետո բնակիչները ոտքի են ելել՝ կրծողին բռնելու համար, հայտնում է Al Arabiya-ն։
Երեխայի մայրը պատմել է, որ փոքրիկը պառկած է եղել տնակում, երբ առնետը հարձակվել է նրա վրա ու կերել մարմնի մասերը։ Երբ մայրը տուն է մտել, տղան դեռևս ողջ է եղել, սակայն հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Ներկայում բնակիչներն ամենուր թակարդներ են տեղադրել՝ հույս ունենալով բռնել մարդասպան առնետին։










