Շվեյցարիայում գաղտնի հանդիպում է կայացել Իսրայելի, Իրանի, ԱՄՆ-ի և արաբական պետությունների միջև
Շվեյցարիայում Իրանի, Իսրայելի, ԱՄՆ-ի և արաբական պետությունների միջև գաղտնի հանդիպում է կայացել, հայտնում է Russia Today-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրի:
Գաղտնի հանդիպումը կայացել է հոկտեմբերի 21-22-ին և նվիրված է եղել Մերձավոր Արևելքում միջուկային զենքի արգելքին:
Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքի մերձակայքում 14 պատվիրակություն է հավաքվել:
Հավաքին ներկա է եղել Ֆինլանդիայի պետքարտուղարի տեղակալ Յակո Լաայավան, որը գլխավորելու է Միջուկային զինաթափման մերձավորարևելյան կոնֆերանսը: Սկզբում դա նախատեսվում էր հրավիրել 2012-ին, սակայն այժմ հետաձգվում է անորոշ ժամանակով:
Ընդգծվում է, որ ամենակարևորն Իրանի և Իսրայելի ներկայությունն է եղել:










