Starbucks-ը խոստանում է աշխատանքի տեղավորել 10.000 վետերանի
Աշխարհի տարբեր երկրներում հայտնի սրճարանների ցանցը՝ Starbucks ընկերությունը, մտադիր է աշխատանքի ընդունել ամենաքիչը 10 հազար վետերանի և նրանց կանանց, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին: Այդ սոցիալական ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար:
Starbucks-ը կմիանա մի շարք ամերիկյան ընկերությունների, որոնք խոստացել են աշխատանքի ընդունել Իրաքում և Աֆղանստանում ծառայածներին:
Ընկերության համաձայն՝ խոսքը միայն բարմենների մասին չէ: Starbucks-ը մարդկանց է փնտրում տարբեր հմտություններով՝ թիմային առաջնորդությունից մինչև լոգիստիկայի մասնագետներ: Ընկերության ամերիկյան բաժնում աշխատում է մոտ 134 հազար մարդ:










