Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը, որին մասնակցում էին ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը ու ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, քննարկվել են այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է կապերի հետևողական խորացման անհրաժեշտությունը, ինչի համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները:










