Ստրասբուրգում տեղադրվել է ամանորյա տոնածառը

14:55 • 06.11.13

Եվրոպայի ամանորյա մայրաքաղաքում` Ստրասբուրգում, տեղադրվել է Նոր տարվա տոնածառը, հայտնում է telegraf.com.ua-ն:

 

Ամանորի խորհրդանիշն ունի 31 մ բարձրություն, տեղադրվել է Ստրասբուրգի գեներալ Ժան Բատիստ Կլեբերի անվան կենտրոնական հրապարակում:

 

Տոնածառը Եվրոպայի խորհրդարանական կենտրոն էր բերվել դեռ երկուշաբթի օրը, սակայն քամիների պատճառով դրա տեղադրումը հետաձգվել էր:

 

Խնդիր է եղել նաև այն, որ 7,5 տոննայանոց ծառի ճյուղերի մի մասը փոխադրման ընթացքում դեֆորմացվել է:
Ծառը վերջնական զարդարելու համար երեք շաբաթ կպահանջվի: