ԱՄՆ հետախուզությունը ենթադրում է, որ Սիրիան կարող է թաքցնել քիմիական զենքի մի մասը. CNN

11:11 • 06.11.13

ԱՄՆ-ն կարծում է, որ սիրիական կառավարությունը կարող է չհայտարարագրել քիմիական զենքի իր պաշարների մի մասը, գրում է gazeta.ru-ն՝ CNN-ին հղումով։

 

Հատուկ ծառայությունները, Պաշտպանության նախարարությունը, Պետական դեպարտամենտն ու Սպիտակ տունը ստուգում են տեղեկատվության իսկությունը։

 

«Կան հետախուզական տվյալներ, որոնք խաթարում են Սիրիայի հանդեպ մեր վստահությունը։ Տեղի են ունենում բաներ, որոնք ապացուցում են, որ Սիրիան պատրաստ չէ բաժանվել քիմիական զենքից»,-հայտարարել է ամերիկացի մի պաշտոնյա։

 

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ այժմ լրացուցիչ տեղեկատվություն է հավաքվում, ինչը թույլ կտա ապացուցել կամ հերքել Սիրիայում պաշարների առկայությունը։