Սիրիական զորքերը լայնածավալ հարձակումներ են սկսել Հալեպի մերձակայքում

10:06 • 06.11.13

Սիրիայի կառավարական զորքերը հարձակման են անցել Հալեպի հյուսիս-արևմուտքում, մարտեր են ընթանում Լարամուն շրջանում։


Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը՝ «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը հղումով, Հալեպի ճակատներում պատկերը փոխվում է ամեն օր։

 

Քաղաքից հարավ-արևելք ընկած հատվածում կառավարական ուժերը զինյալ խմբավորումներից ազատագրել են Թել-Արն, Թել-Խասիլ բնակավայրերը։


Ավելի վաղ կառավարական զորքը զինյալներին դուրս էր մղել Էս-Սֆիրա, Ալ-Ազիզիյա շրջաններից, ինչը թույլ էր տվել վերաբացել Համա-Հոմս ռազմավարական նշանակության մայրուղին։

 

Լիբանանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հալեպի մերձակայքում սպանվել է ահաբեկչական համարվող «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» խմբավորման դաշտային հրամանատարը՝ ավելի քան 300 զինյալների հետ։

 

Մարտերը շարունակվում են նաև Դամասկոսում։ Հաջող ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել են մի քանի խմբավորումներ։