Տաջիկստանը նախագահ է ընտրում
Տաջիկստանում այսօր բացվել են ընտրական տեղամասերը՝ հանրապետության նախագահի ընտրությունների առիթով։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, գրանցվել է նախագահի 6 թեկնածու։
Նախագահական հերթական ընտրություններին, որոնք տեղի են ունենում 7 տարին մեկ, մասնակցում են գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը, կոմունիստ Իսմոիլ Տալբակովը, դեմոկրատ Սաիջաֆար Իսմոնովը, սոցիալիստ Աբդուհալիմ Գաֆֆարովը, գյուղատնտես Տոլիբեկ Բուհորիևը և Տնտեսական բարեփոխումների կուսակցության առաջնորդ Օլիմջոն Բոբոևը։
Ընտրություններին ընդդիմադիր թեկնածուներ չեն մասնակցում, իսկ գործող նախագահից բացի գրանցված 5 թեկնածուները հայտնի են ընտրազանգվածի շատ փոքր մասի և դժվար թե կարողանան 5%-ից ավելի քվե ստանալ։
Տաջիկստանում գրանցված է 4 մլն 24 հազար 9 հարյուր ընտրող, սակայն այդ թիվը մոտավոր է, քանի որ 1.2 մլն ընտրող աշխատում է ՌԴ-ում։










