ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել
ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է նոր պատժամիջոցներով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Ըստ գործակալության տեղեկությունների՝ ԱՄՆ իշխանությունների կողմից նոր պատժամիջոցներ կկիրառվեն այն դեպքում, եթե «վեցնյակի» հետ բանակցությունների նոր փուլում Իրանը որոշ «հստակ քայլեր» չցուցադրի:
Նախկինում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններին հավանություն էր տվել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին:










