Վլադիվոստոկում հրաժարվել են ընդունել ծննդաբերող ներգաղթյալին՝ փաստաթղթերի բացակայության պատճառով
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի ծննդատներից մեկի աշխատակիցները հրաժարվել են ընդունել ծննդաբերող ուզբեկ կնոջը՝ փաստաթղթեր չունենալու պատճառով, տեղեկացնում է Взгляд-ը։
ՆԳՆ Վլադիվոստոկի վարչությունում ականատեսից հաղորդում է ստացվել, որ կինը ծննդաբերում է համար 1 ծննդատան շքամուտքում։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բժիշկների հետ տեղափոխել են կնոջն ընդունարան, ինչից մի քանի րոպե անց նա ծննդաբերել է։
Քննության ընթացքում պարզվել է, որ հիվանդանոցի հերթապահները հրաժարվել են ընդունել Ուզբեկստանից ներգաղթյալին՝ փաստաթղթերի բացակայության պատճառով։ Այժմ ուսումնասիրվում է, թե որքանով են օրինական եղել բժիշկների գործողությունները։










