Վարդան Պետրոսյանը հետազոտվել է և տեղափոխվել սթրես կենտրոն

14:28 • 06.11.13

Հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին յոթ վիրավորների ու զոհերի պատճառ դարձած ավտովթարի մասնակից դերասան Վարդան Պետրոսյանը, ում նկատմամբ նախաքննական մարմինը կայացրել էր ձերբակալության որոշում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից» Շտապ օգնության» մեքենայով տարվել է Հոգեկան առողջության կենտրոն:
Այս մասին Tert.am-ին ասաց «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:


«Ինքը անցավ КТ (համակարգչային տամոգրաֆիա-Tert.am) ստուգում, և հոսպիտալացման կարիք չկար, իր մոտ ավելի շատ սթրեսային իրավիճակ է»,- ասաց Շուշան Հունանյանը:


Հիշեցնենք, որ ավելի այսօր՝ ավելի վաղ, դերասանին տեղափոխել էին «Էրեբունի» հիվանդանոց:


Լուսանկարը shamshyan,com-ի