Վարդան Պետրոսյանը կձերբակալվի
Հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի փաստի առիթով հարուցված քրեական գործի վարույթն իրականացնող նախաքննական մարմինը կայացրել է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել էին էդգար և Էդուարդ Հակոբյանները։
Երկու տղաների հարազատներից մեկը հայտնել էր, որ վթարի օրը Վարդան Պետրոսյանը շատ մեծ արագությամբ է երթևեկելիս եղել, ինչը հերքել էր դերասանը՝ խնդրելով չհավատալ հերյուրանքներին, թե ինքը հարբած է եղել կամ վարել է ավտոմեքենան 120, 160, կամ 180 կմ/ժ արագությամբ:










