Վաշինգտոնը Պաղեստինի իշխանություններին 75 մլն դոլար կհատկացնի
Վաշինգտոնը որոշում է կայացրել 75 մլն դոլար հատկացնել Պաղեստինի ինքնավարությանը՝ ենթակառուցվածքների զարգացման և հավելյալ աշխատատեղեր ստեղծելու համար: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Associated Press-ին հղումով:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս մասին հայտարարել է Բեթղեհեմում, ուր ժամանել է պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ հանդիպելու համար:
Ներկայում ԱՄՆ ընդհանուր ավանդը պաղեստինյան ենթակառուցվածքների զարգացման գործում 100 մլն դոլար է:










