Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը

15:39 • 06.11.13

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Իշխանի Զաքարյանի թեկնածությունը և նամակով դիմել է Ազգային ժողովին. այս մասին Tert.am-ին ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: 


Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը կընդգրկվի նոյեմբերի 11-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում: Նշենք, որ վաղը Իշխան Զաքարյանը Ազգային ժողովում է լինելու խմբակցությունների հետ հանդիպելու համար:

 

«Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությամբ` ԱԺ-ի կողմից` վեց տարի ժամկետով: