«Տարվա կին» մրցանակաբաշխությունը՝ ըստ Harper's Bazaar ամսագրի (լուսանկարներ)
Լոնդոնի Claridge's Hotel հյուրանոցում նախօրեին կայացել է բրիտանական Harper's Bazaar ամսագրի «Տարվա կին» ամենամյա մրցանակաբաշխությունը, հայտնում է buro247.ru-ն։
Ներկա են գտնվել կինոյի, նորաձևության, երաժշտության և արվեստի ոլորտի հայտնի ներկայացուցիչներ՝ Քոլին և Լիվյա Ֆորտերը, Ստելա Մաքքարթնին, Թոմ Ֆորդը, Միք Ջագերը, Վիկտորյա Բեքհեմն ու շատ ուրիշներ։
«Տարվա բարերար» է ճանաչվել «Մերկ սրտեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նատալյա Վոդյանովան, «Տարվա մոդել»՝ Ջորդան Դանը, «Տարվա գործարար կին»՝ Estee Lauder ընկերության հիմնադրի թոռնուհի Աերին Լաուդերը, դիզայներ Վիկտորյա Բեքհեմն արժանացել է «Նորաձևությունում հատուկ ներդրում» մրցանակին։ Դերասանուհի Քեյթ Բլանշետն արժանացել է «Տարվա միջազգային դերասանուհի» մրցանակին, իսկ Նաոմի Հարիսը՝ «Տարվա բրիտանացի դերասանուհի» մրցանակին։
Ռիտա Օրան նշվել է որպես «Տարվա կատարող», իսկ «Տարվա միջազգային դիզայներ» մրցանակը ստացել է Gucci նորաձևության տան կրեատիվ տնօրեն Ֆրիդա Ջանինին։
Միակ տղամարդը, որը մրցանակի է արժանացել այդ երեկո, դերասան Իդրիս Էլբան է՝ «Տարվա տղամարդ»՝ ըստ Harper`s Bazaar UK-ի։




































