«Արքայաձոր» ռեստորանի մոտ ՊՆ աշխատակիցը Chrysler-ով բախվել է կայանված Toyota-ին. կան վիրավորներ
Երևան քաղաքի Նոր-Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ, 28-ամյա Արթուր Գրիգորյանը իր կողմից վարած Chrysler 300 մակնիշի 90 AM 101 համարանիշի ավտոմեքենայով այսօր՝ ժամը 00:20-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող թիվ 55 տան դիմաց, բախվել է աջ մայթին կայանված Նորք Մարաշի բնակիչ, 35-ամյա Վերոնիկա Սիմոնյանին պատկանող Toyota մակնիշի 78 CC 778 համարանիշի ավտոմեքենային, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարից հետո Ա. Գրիգորյանը Chrysler-ով բախվել է էլեկտրասյանը, իսկ Toyota-ի վարորդ Վ. Սիմոնյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ, 38-ամյա Հովհաննես Վարպետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ըստ կայքի տեղեկությունների՝ Chrysler-ի վարորդ Ա. Գրիգորյանը աշխատում է ՀՀ ՊՆ աշխատակազմի ներքին անվտանգությունում, իսկ Toyota-ի վարորդ Վ. Սիմոնյանը՝ Շենգավիթ բժշկական կենտրոնում:










