Ադանայում մարտագլխիկներով լի բեռնատար է հայտնաբերվել

15:52 • 07.11.13

Ադանայում հրթիռների մարտագլխիկներ տեղափոխող բեռնատար է հայտնաբերվել, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

 

Ադանայի նահանգապետ Հուսեյին Ավնի Ջոշը տեղեկացրել է, որ ոստիկանությունը թմրամիջոցներ հայտնաբերելուն ուղղված գործողության ընթացքում կանգնեցված բեռնատարից 1200 մարտագլխիկ է հայտնաբերել։

 

Բեռնատարի վարորդը ձերբակալվել է։ Դեպքի առնչությամբ քննություն է ընթանում։