Վրաստանի գլխավոր դատախազը լքում է պաշտոնը

14:06 • 07.11.13

Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին այսօր հայտարարել է, որ լքում է զբաղեցրած պաշտոնը և մտադիր է տեղափոխվել քաղաքացիական ոլորտ՝ Բիձինա Իվանիշվիլիին հետևելով, որը դեռ գլխավորում է վրացական կառավարությունը,  հաղորդում է Кавказ Online-ը:

 

«Երբ Իվանիշվիլին որոշում կայացրեց քաղաքացիական ոլորտ տեղափոխվելու մասին, ես նույնպես նման որոշում կայացրի»,- հայտարարել է Կբիլաշվիլին ճեպազրույցի ժամանակ:

 

Նա նշել է, որ Վրաստանի ապագա վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ ոչ մի տարաձայնություն չունի: