Աթենքում ոստիկանությունը գրոհով գրավել է նախկին պետական հեռուստատեսության շենքը

12:14 • 07.11.13

Աթենքում ոստիկանությունը գրոհով գրավել է ERT նախկին հեռուստատեսության շենքը, հաղորդում է svoboda.org-ը: Այդտեղից դուրս են հանվել հեռուստակորպորացիայի տասնյակ նախկին աշխատակիցներ, որոնք դեռ ամռանը գրավել էին շենքը՝ ի նշան իշխանությունների կողմից դրա փակման դեմ բողոքի:

 

Հաղորդվում է, որ մի քանի ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Իրավապահ մարմիններն արցունքաբեր գազ են օգտագործել շենքի դիմաց հավաքված ցուցարարներին ցրելու համար:

 

Հունիսին Հունաստանի կառավարությունը փակել է պետական ERT հեռուստաալիքը՝ տնտեսական միջոցառումների շրջանակներում: Աշխատանքից հեռացվել էր մոտ 2600 աշխատակից: Հեռուստաալիքը փակելուց հետո նախկին աշխատակիցները սկսել են համացանցի միջոցով հեռարձակել իրենց նյութերը, մինչդեռ իշխանությունները բացել են նոր Public TV հեռուստաալիքը: