ԱՄՆ-ի փոխնախագահը Բոստոնի նոր քաղաքապետի փոխարեն շնորհավորել է նրա անվանակցին
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը սխալմամբ ուրիշ մարդու է շնորհավորել Բոստոնի քաղաքապետի ընտրություններում տարած հաղթանակի առիթով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Բոստոնի նոր քաղաքապետ Մարտին Ուոլշի անվանակիցը Բայդենից հեռախոսազանգ է ստացել։ Վերջինս բացականչել է. «Կեցցե ՛ ս, Մարտի: Դու արեցի ՛ ր դա»:
Քաղաքապետի անվանակցի խոսքով՝ նա շատ չի զարմանա, եթե ապագայում ևս շարունակի Բոստոնի քաղաքապետին ուղղված զանգեր ստանալ: «Ես առնվազն ութ Մարտին Ուոլշ գիտեմ Բոստոնում»,- նշել է նա:
Նոր քաղաքապետի անվանակիցը հավելել է, որ Մինեապոլիսի քաղաքապետը և Ֆլորիդա նահանգից կոնգրեսականը նույնպես սխալմամբ շնորհավորել են իրեն հաղթանակի առթիվ:










