Աշխարհի ամենաթանկ բրենդները՝ ըստ Forbes-ի (լուսանկարներ)
Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է 2013թ. աշխարհի 100 ամենաթանկ բրենդների վարկանիշային ցուցակը։ Երրորդ տարին անընդմեջ ցուցակի առաջին հորիզոնականում է Apple ընկերությունը։ 104.3 մլրդ դոլար արժողությամբ iPhone արտադրողը կրկնակի առաջ է անցել Microsoft ընկերությունից, որն արժե 56.7 մլրդ դոլար։ Առաջատարների ցուցակը եզրափակում է Coca-Cola ընկերությունը՝ 54.9 մլրդ արժողությամբ։
Forbes-ի ցուցակում են հայտնվել ընկերություններ 15 երկրներից և 20 տարբեր ոլորտներից, որոնք աշխատում են ամերիկյան շուկայում, ինչը, օրինակ, ցուցակից դուրս է թողնում բջջային հսկաներ Vodafone և China Mobile ընկերություններին։
Բրենդի արժեքը որոշելու համար հաշվի է առնվում ընկերությունների միջին եկամուտը վերջին 3 տարիների ընթացքում և այն դերը, որ ընկերություններն ունեն իրենց ոլորտներում։
Ներկայացնում ենք ամենաթանկ բրենդների լավագույն տասնյակը.
1. Apple (բրենդի արժեքը՝ 104,3 մլրդ դոլար)

2. Microsoft (բրենդի արժեքը՝ 56.7 մլրդ դոլար)

3. Coca-Cola (բրենդի արժեքը՝ 54.9 մլրդ դոլար)

4. IBM (բրենդի արժեքը՝ 50.7 մլրդ դոլար)

5. Google (բրենդի արժեքը՝ 47.3 մլրդ դոլար)

6. McDonald's (բրենդի արժեքը՝ 39.4 մլրդ դոլար)

7. General Electric (բրենդի արժեքը՝ 34.2 մլրդ դոլար)

8. Intel (բրենդի արժեքը՝ 30.9 մլրդ դոլար)

9. Samsung Electronics (բրենդի արժեքը՝ 29.5 մլրդ դոլար)

10. Louis Vuitton (բրենդի արժեքը՝ 28.4 մլրդ դոլար)











