Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթում ուղևոր է մահացել. օդանավը հարկադիր վայրէջք է կատարել

11:10 • 07.11.13

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում հարկադիր վայրէջք է կատարել Երևան - Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը, հայտնում է «Կոմերսանտ»-ը:

 

Բանն այն է, որ ուղևորներից մեկն իրեն վատ է զգացել, ժամանած շտապօգնությունը մահ է արձանագրել:

 

ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը նույն առիթով հայտնում է, որ իրեն վատ զգացած տղամարդուն իջեցրել են օդանավից, և դեպքը տեղի է ունեցել արդեն օդանավակայանում: Նշվում է, որ խոսքը տղամարդու մասին է:

 

Հարկադիր վայրէջքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով երեկ 16:00-ին, օդանավը շարունակել է թռիչքը 20:00-ին: