Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա այցի ժամկետն արդեն հայտնի է

13:33 • 07.11.13

Հայտնի է դարձել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի ժամկետը, տեղեկացնում է թուրքական Zaman-ը։


Ըստ պարբերականի ունեցած տվյալների՝ Օլանդն Անկարայում կլինի հունվարի 27-ին։ Ժամկետը հստակեցվել է Թուրքիայում ճապոնական Mitsubishi-ի և Ֆրանսիական Areva ընկերությունների կողմից ատոմակայան կառուցելու որոշումից հետո։

 

«Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցությանը դեմ հանդես եկող Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնավարման ավարտից հետո Անկարա-Փարիզ հարաբերությունները թեկուզ դանդաղ, բայց առաջ են ընթանում»,-գրում է պարբերականը։