Իրանը հույս ունի համաձայնության հասնել միջնորդ «վեցյակի» հետ այսօր սկսվող բանակցությունների ընթացքում

09:18 • 07.11.13

Իրանի իշխանությունները հույս ունեն համաձայնության գալ Ժնևում միջազգային միջնորդ «վեցյակի» հետ հանդիպման ընթացքում, սակայն այդ նպատակին հասնելու համար Թեհրանի ընդդիմախոսները պետք է քաղաքական կամք դրսևորեն։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, «վեցյակի» և Իրանի հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ին, Ժնևում։

 

Իրանը ներկայացնելու է արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, սակայն դեռևս հայտնի չէ՝ նա անձամբ է մասնակցելու բանակցություններին, թե լիազորությունները փոխանցելու է տեղակալին։

 

«Ժնևյան բանակցությունները «վեցյակի» մտադրություններն իմանալու փորձ են, և այդ բանակցությունները թույլ կտան ստուգել Իրանի ընդդիմախոսների քաղաքական կամքը՝ որոշման հասնելու համար»,-ասել է Արաքչին։

 

Դիվանագետի խոսքով՝ Թեհրանը, ինչպես և նախկինում, լուրջ է տրամադրված բանակցություններին և հույս ունի, որ այս անգամ «կողմերը կկարողանան առաջընթաց գրանցել»։