Գիշերը Լոս Անջելեսի և այլ քաղաքների երկնքում հսկայական հրե օբյեկտ է նկատվել

10:12 • 07.11.13

Լոս Անջելեսի, Սան Դիեգոյի և Կալիֆոռնիա նահանգի հարավի այլ բնակավայրերի բնակիչները հայտնել են, որ այրվող օբյեկտ է անցել իրենց օդային տարածքներով լույս նոյեմբերի 7-ին, հայտնում է Lenta.ru-ն:

 

Նրանց պատմելով դա նման է եղել երկնաքարի կամ հրե գնդի: The Epoch Times-ը հայտնել է, որ երևույթը նկատվել է նաև Արիզոնա և Տեխաս նահանգներում:

 

NBC 4-ը հայտնել է, որ իրենք բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել Լոս Անջելեսի երկնքով անցնող երկնաքարի մասին: Ըստ այդմ` օբյեկտը վառվել է մթնոլորտում` իր հետևից հետք թողնելով:

 

Twitter-ում հայտնել են, որ ենթադրյալ օբյեկտը հսկայական է եղել և բաժանվել է երեք մասի: Նրանք դա համեմատել են հրավառության նման ինչ-որ բանի հետ: