Իրավապաշտպանները դատի են տալիս Նիդեռլանդների իշխանություններին ամերիկյան հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար

12:05 • 07.11.13

Իրավապաշտպանների, լրագրողների և իրավաբանների խումբը Նիդեռլանդների իշխանությունների դեմ դատական հայց է ներկայացրել՝ արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ նրանց ենթադրյալ համագործակցության առնչությամբ, գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով AP-ին:

 

AP-ի տեղեկություններով՝ հայցվորները Հաագայի դատարան ուղարկված միջնորդությամբ պահանջում են արգելել  հոլանդական իշխանություններին օգտագործել օտարերկրյա հատուկ ծառայությունների հավաքած տեղեկությունները:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը Նիդեռլանդներից 1,8 միլիոն հեռախոսային բաժանորդների մասին տվյալներ է ստացել: Այնուհետև պարզվել է, որ հոլանդական հատուկ ծառայություններն ակտիվորեն համագործակցել են օտարերկրյա գործընկերների հետ: