Օլիմպիական ջահն ուղարկվել է տիեզերք

10:33 • 07.11.13

Այսօր «Բայկոնուր» տիեզերակայանից արձակվել է ռուսական Союз ТМА-11М տիեզերանավը, որի անձնակազմը պետք է Միջազգային տիեզերակայան հասցնի օլիմպիական ջահը, հայտնում է Лента-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով։

 

Ներկայում տիեզերանավն արդեն անջատվել է հրթիռակրից ու դուրս է եկել ուղեծրի վրա։ 6 ժամից այն կհասնի Միջազգային տիեզերակայան, ինչից հետո անձնակազմն օլիմպիական ջահը կհանձնի կայանի հրամանատար Ֆյոդոր Յուրչիխինին։

 

Իսկ շաբաթ օրը ռուս տիեզերագնացներ Օլեգ Կոտովն ու Սերգեյ Ռյազանսկին ջահը դուրս կբերեն բաց տիեզերք և մոտ 1 ժամ այնտեղ կմնան։ Օլիմպիական ջահը Երկիր կվերադառնա նոյեմբերի 11-ին։ Հենց դրանով Սոչիում կվառեն Օլիմպիական կրակը։

 

Օլիմպիական էստաֆետը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին Հունաստանում և կավարտվի 2014թ. փետրվարի 7-ին՝ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման օրը։