23-ամյա ամերիկացին 8.4 մլն դոլար է շահել պոկերի աշխարհի առաջնությունում (լուսանկարներ)
Պոկերը բացի ժամանցի հետաքրքիր միջոց լինելուց նաև գումար աշխատելու ու արագ հարստանալու լավ տարբերակ է։ Ասվածի վառ օրինակ է 23-ամյա ամերիկացի Ռայան Ռիսը, ով պրոֆեսիոնալ պոկեր խաղացող է և 8.4 մլն դոլար է շահել Պոկերի առաջնության շրջանակներում։
Ինչպես հայտնում է Yahoo! News-ը, առաջնությունը մեկնարկել է մայիս ամսին և դրան, ընդհանուր առմամբ, մասնակցել է 6.352 խաղացող։ Նոյեմբերին նրանցից մնացել է ընդամենը 9 մարդ, որոնց մեջ էր նաև Ռիսը։
Լաս Վեգասի Rio All-Suite Hotel & Casino-ում տեղի ունեցած վերջին խաղի ընթացքում, որը տևել է 9 ժամ, 7 խաղացող դուրս է մնացել, և հիմնական պայքարը ծավալվել է Ռիսի ու Ջեյ Ֆարբերի միջև։
Ռիսը պատմել է, որ կարողացել է իր մրցակցին հաղթել նրա մարմնի շարժումներն ու դիմախաղը հասկանալու շնորհիվ։














