Տաջիկստանի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահը

10:08 • 07.11.13

Նախնական տվյալների համաձայն՝ նոյեմբերի 6-ին կայացած Տաջիկստանի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

 

Տաջիկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ Ռահմոնի օգտին քվեարկել է ընտրողների 83,6 տոկոսը: Մասնակցությունն ընտրություններին կազմել է 86,6 տոկոս:

 

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն տասն օրվա ընթացքում:

Ռահմոնը Տաջիկստանը ղեկավարում է 1994-ից: