Սաակաշվիլին կբնակվի այն տանը, որտեղ ապրել է 10 տարի առաջ

12:25 • 07.11.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նա վերադառնալու է այն տունը, որտեղ բնակվել է 10 տարի առաջ, տեղեկացնում է Новости Грузии կայքը։

«Ես վերադառնում եմ այն տունը, որտեղ բնակվում էի մինչ «Վարդերի հեղափոխությունը»»,-ասել է Սաակաշվիլին։

 

Խոսելով իր առաջիկա պլանների մասին՝ նա նշել է, որ պատրաստվում է Կախեթիում գինեգործության կրթական կենտրոն ստեղծել։

 

Հոկտեմբերի վերջին Միխեիլ Սաակաշվիլին արդեն ազատել էր այն տունը, որտեղ բնակվում էր ընտանիքի հետ՝ պետության հաշվին։ Սաակաշվիլիի ընտանիքն այժմ բնակվելու է Թբիլիսիի կենտրոնում, սովորական բազմաբնակարան շենքում։

 

Գործող նախագահը ևս մեկ անգամ անդրադարձել է Հավլաբար թաղամասում կառուցված նախագահական նստավայրին և ասել, որ այն պետք է պահպանի իր գործառույթները:

«Դա Սաակաշվիլիի պալատը կամ նրա առանձնատունը չէր... Այն պատկանում է վրաց ժողովրդին և այստեղ պետք է նստի իշխանության ներկայացուցիչը։ Շենքն արդեն պատմական է»,-ասել է նա։

Հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին արդեն բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ աշխատել Սաակաշվիլիի համար կառուցված նստավայրում։