Թուրքմենստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի կազմում

14:28 • 16.11.13

Թուրքմենստանն առաջին անգամ ընտրվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Գործադիր խորհրդի կազմում, հայտնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով Թուրքմենստանի կառավարությանը:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 37-րդ նիստում կայացած քվեարկության ժամանակ Թուրքմենստանի թեկնածությանն աջակցել են 185 երկրներից 134-ը:

 

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդին անդամակցելը նոր, արդյունավետ մեխանիզմ է ստեղծում մեր երկրի և ՄԱԿ-ի միջև մարդասիրական ոլորտում համագործակցության համար»,- նշել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կառավարության նիստի ժամանակ: