Հայուհին հաղթել է «Ղրիմի գեղեցկուհի-2013» մրցույթում
Սիմֆերոպոլում ընտրել են «Ղրիմի գեղեցկուհի 2013»-ին։ Մրցույթում հաղթել է 11-րդ դասարանի աշակերտուհի, հայուհի Արևիկ Ոսկանյանը. տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը։
Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել Ղրիմի ակադեմիական ուկրաինական երաժշտական թատրոնում։ Եզրափակչին մասնակցել են 16-25 տարեկան 18 գեղեցկուհիներ, որոնք ներկայացրել են Ղրիմի 7 ազգերին՝ ուկրաինացիներ, ռուսներ, թաթարներ, գերմանացիներ, հույներ, չեխեր, հայեր և բուլղարացիներ։
Մասնակիցները ներկայացրել են ազգային սովորույթները՝ պարային բեմադրությունների տեսքով, ինչպես նաև հանդես են եկել ազգային տարազներով։ Ավարտին մասնակիցները ցուցադրել են հարսանյաց զգեստներ։










