Անջելինա Ջոլիին պատվո «Օսկար» է շնորհվել

12:43 • 17.11.13

Ամերիկյան կինոակադեմիան պատվո «Օսկար» մրցանակ է շնորհել հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ Անջելինա Ջոլիին։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, կինոմատոգրաֆիայում ավանդի համար մրցանակ է շնորհվել նաև դերասանուհի Էյնջելա Լենսբարին, դերասան Սթիվ Մարտինին և իտալացի դիզայներ Պիեռո Տոսին:

 

Ջոլին մրցանակը ստացել է հումանիտար գործունեությանն ուղղված անձնական ներդրումների համար։ Նա մրցանակաբաշխությանը ներկա է եղել ամուսնու՝ Բրեդ Փիթի և որդու՝ Մեդոկսի ուղեկցությամբ։


Լրագրողները նկատել են, որ Ժոլին հրաշալի տեսք է ունեցել՝ կրծքագեղձի վիրահատությունից հետո։


«Ջին Հերշոլթի մարդասիրության պարգև» անվանումը կրող մրցանակակիրներին որոշում են Ակադեմիայի հանձնաժողովի անդամները։ Նրանք քվեարկությամբ որոշում են հաղթողին։Նախկինում դրան են արժանացել Էլիզաբեթ Թեյլորը, Փոլ Նյումանը և այլք: