Գվատեմալայում հայտնաբերվել է մայաների առաջին որմնանկարը

23:43 • 17.11.13

Իսպանացի հնագետները Գվատեմալայի հյուսիսում հայտնաբերել են մայաների քաղաքակրթությանը պատկանող առաջին որմնանկարը, հայտնում է Russia Today-ը:


Հնագիտական նշանակության գտածոներն ուսումնասիրող գիտնականների խոսքով՝ դրանք արվել են 8-րդ դարում: Հետազոտության ղեկավար գիտնական Քրիստինա Վիդալի խոսքով հայտնաբերված որմնանկարը, որը նման է իտալական Վերածննդի ժամանակաշրջանի որմնանկարներին, պատրկերված է հատուկ չոր տեխնիկայով, ինչպես և մինչ օրս հայտաբերված մայաների բոլոր որմնանկարները:

 

Որմնանկարը, որն արվել է մայաների կողմից 600-900 թվականներին կառուցված պալատում, պատկերում է նվիրաբերության տեսարան՝ առանձնահատուկ անձնավորությանը, նշում են գիտնականները:


Մայաների քաղաքակրթությունը գոյություն է ունեցել Գվատեմալայի, Մեքսիակայի, Սալվադորի և Հոնդուրասի տարածքում: