«Մանկական Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող «Choco Factory» երգի տեսահոլովակը պատրաստ է (տեսանյութ)

19:27 • 18.11.13

Հայաստանի հանրային հեռուստատեսությունն այսօր ներկայացրել է Մոնիկա Ավանեսյանի «Choco Factory» երգի տեսահոլովակը, ով նոյեմբերի 30-ին Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2013»-ում:

 

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում ՝ «Եղիր կրեատիվ» նշանաբանով:

 

«Մանկական Եվրատեսիլ»-ը (Junior Eurovision Song Contest) ամենամյա միջազգային հեռուստատեսային երգի մրցույթ է: Այն անցկացվում է European Broadcasting Union-ի (EBC) հովանու ներքո: Մրցույթին մասնակցում են EBC-ի անդամ երկրները ներկայացնող 10-15 տարեկան երեխաներ: Մրցույթի եզրափակիչը, որպես կանոն, ուղիղ եթերով հեռարձակվում է մասնակից բոլոր երկրներում: