Հակոբ Ղազանչյանը վերընտրվել է թատերական գործիչների միության նախագահ

14:47 • 18.11.13

Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) հերթական՝ 15-րդ համագումարը միաձայն միության նախագահ է վերընտրել գործող նախագահ Հակոբ Ղազանչյանին: ԹԳՄ նախագահի այլ թեկնածուներ չեն առաջադրվել:

 

Նշենք, որ նա ԹԳՄ նախագահ է վերընտրվում արդեն չորրորդ անգամ՝ կրկին երկու տարի պաշտոնավարման ժամկետով: