Բրիտանացի դերասանուհի Հելեն Միրենն արժանացել է պատվավոր թատերական մրցանակի
Հանրահայտ բրիտանացի դերասանուհի Հելեն Միրենն արժանացել է պատվավոր թատերական մրցանակի London Evening Standard Theatre Awards միջոցառման շրջանակներում՝ «Աուդիենցիա» բեմադրությունում Էլիզաբեթ 2-րդի դերը կատարելու համար։
Ինչպես հայտնում է Газета-ն, միջոցառումը կայացել է «Սավոյ» լոնդոնյան հյուրանոցում. այս տարի այն անցկացվել է 59-րդ անգամ։
Նույն դերի համար Միրենն ավելի վաղ արժանացել է Լոուրենս Օլիվյեի անվան թատերական մրցանակի։ Ռուսական ծագում ունեցող դերասանուհին (Միրեն-Միրոնովա) 2007թ. արժանացել է «Օսկարի»՝ «Թագուհին» ֆիլմում խաղալով կրկին Էլիզաբեթ 2-րդի դերը։










