Արտացոլվող նորաձևություն. մոդելը կրում է հայելու վրա նկարված երևակայական զգեստներ (լուսանկարներ)
Առաջին հայացքից լուսանկարիչ Լուկա Մենեխելի ֆոտոշարքը, որը կոչվում է Into The Mirror, ոչ մի արտասովոր բանով աչքի չի ընկնում. գեղեցիկ մոդելը կրում է նրբաճաշակ սև զգեստներ ու իր արտացոլանքը տեսնում հայելու մեջ։
Սակայն ավելի ուշադիր զննելու դեպքում կարելի է տեսնել, որ նա իրականում մերկ է, իսկ հագուստն էլ երևակայական է և պարզապես նկարված հայելու վրա։
Նկարիչն այնպիսի հմտությամբ է զգեստները հայելու վրա նկարել, որ դրանք կատարյալ համապատասխանում են մոդելի մարմնին։
Daily Mail-ի բնորոշմամբ՝ սա բարձր նորաձևության ու երևակայության միաձուլման յուրահատուկ ու շատ գեղեցիկ օրինակ է։

















